Թոմաս Մոր

Վիքիքաղվածք-ից
'Թոմաս Մոր (1527)

Թոմաս Մոր (անգլ.՝ Thomas More, հունվարի 29, 1478, Լոնդոն - հունիսի 26, 1535, Լոնդոն), անգլիացի մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հափշտակել ուրիշի հաճույքը, հետամուտ լինելով քոնին, արդարացի չէ[1]։
  • Չկան առաքինություններ՝ առավել ներհատուկ մարդուն, և առանձնապես նրան հատուկ է, որ մեկը ծառայի մյուսի բարեկեցության և մխիթարության համար[1]։
  • Երջանկությունը ոչ թե ամեն տեսակ բավականությունների մեջ է, այլ՝ անկեղծ ու ազնիվ բավականությունների[1]։
  • Ավելի լավ է խոսել մտածված, քան արագ[1]։
  • Ով ի բնե երկչոտ է՝ նա ոչ միայն ինքը չի կատարի որևէ քաջարի սխրագործություն, այլև նույնիսկ ընկերներին վախ կներշնչի[1]։
  • Առողջությունը հենց բավականությունն է կամ անխուսափելիորեն ծնում է բավականություն, ինչպես կրակն է ստեղծում ջերմություն[1]։
  • Իմաստունն ավելի շուտ կխուսափի հիվանդություններից, քան միջոցներ կընտրի դրանց դեմ[1]։
  • Եթե դուք ուզում եք հաջողություն ունենալ, դուք պետք է այնպիսի տեսք ունենաք, ասես արդեն ունեք այն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 69։
  2. 25 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՄՏՔԵՐ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻՑ (2015-12-21)։ Վերստացված է՝ 2018-03-03։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Թոմաս Մոր հոդվածը նաև Վիքիպեդիայում: