Պավել Զագրեբելնի

Վիքիքաղվածք-ից
Պավել Զագրեբելնու գերեզմանը

Պավել Զագրեբելնի (ուկր.՝ Загребельний Павло Архипович, օգոստոսի 25, 1924 - փետրվարի 3, 2009), ուկրաինացի գրող։ Ուկրաինայի հերոս։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1980)։ Շևչենկոյի մրցանակի դափնեկիր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ամեն վայրկյան, անցնելով, դառնում է հիշողություն, անցյալի դաժան թագավորությունում հիշողությունները մեռնում են ապրված ժամանակի պես, բայց այդ մահացման մեջ մի բարձր ու վերին իմաստ կա` միայն այդ կերպ է մոռացումից փրկվում այն, ինչը պիտի ուղեկցի մեզ ամբողջ կյանքում։ Անցյալիդ անջնջելի ուղեցույցների նման հիշողության հորիզոններում կանգնած են դեպքերը, հուշերը, արարքներն ու իրադարձությունները, և դեռ հայտնի չէ, այդ նրանք չե՞ն, որ սատարում են քեզ` քո ամենօրյա գործերում, նրանցից չէ՞, որ մեզ համար սկիզբ են առնում ամենաբարձր հիացմունքներն ու ամենատառապագին ցավերը, իսկ թե այդպես է, ապա մի՞թե մենք այդ ուրախությունով չենք փրկում մեզ քարթուանալուց և անտարբերությունից և արդյոք առավել մաքրասիրտ չե՞նք դառնում կյանքի երկու ափերի միջև[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պավել Զագրեբելնի հոդվածը նաև Վիքիպեդիայում: